ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Փորձում են փրկել Լիցկայի դեմքը

Փորձում են փրկել Լիցկայի դեմքը
10.07.2013 | 16:17

Հայաստանյան արդարադատությունը հերթական անգամ գրանցեց իր ֆիասկոն` քրեաօլիգարխիկ համակարգի դեմ «պայքարում»:
Այս տարվա հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած հանցագործության փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով 2013 թ. հուլիսի 9-ին N զորամասի հրամանատար Արտակ Էմիլի Բուդաղյանին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քր. օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու համար (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը): Դեռ զինդատախազ Գևորգ Կոստանյանի հայտարարություններից էր ակնհայտ, որ իշխանության վերին օղակներում խմորվում է Արտակ Բուդաղյանին որպես մեղադրյալ ներգրավելու սցենարը, որպեսզի հերթական անգամ փրկեն Սուրեն Խաչատրյանի դեմքը: Իհարկե, կլանային հարաբերություններում բավականին թրծված նախկին մարզպետն այս ընթացքում ամեն ինչ արեց, որպեսզի կարողանա լռեցնել Բուդաղյանների ընտանիքին: Սակայն, տեսնելով, որ այդ ամենն արդյունք չի տալիս, նա փորձեց իր ձայնը լսելի դարձնել Սյունիքի մարզի գյուղերի բնակիչների, նման դեպքերում «առաջին գիծ» նետվող «մտավորականների» միջոցով, որոնք տարբեր ԶԼՄ-ներում ներկայացնում էին նախկին մարզպետի «արժանիքները»:
Գորիսում կատարված սպանության գործն ուշագրավ է նրանով, որ մեկ ամսից ավելի է, ինչ գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում, նախկին մարզպետի որդին ու նրա թիկնապահը կալանավորված են, թվում էր`որևէ խնդիր չկա, որպեսզի իրավապահ մարմիններն առաջնորդվեին արդարադատություն հաստատելու պահանջով և ոչ թե մեղքը բարդեին զորամասի՝ դեռ նոր-նոր ապաքինված հրամանատարի վրա և սպանված եղբոր քառասունքի օրը նրան ներգրավեին որպես մեղադրյալի:
Բուդաղյանների շահերի պաշտպան Հայկ Ալումյանն էլ չի պատրաստվում նահանջել և իրավական հարթությունում կռիվ է տալու Լիցկայի դեմ: Այդ կռվի արդյունքներից էլ կերևա, թե մեզ մոտ քաղաքացիական հասարակությունը որքանով է կայացել և որքանով ի զորու կլինի ջարդելու կլանային համակարգի ողնաշարը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1789

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ